ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Աստղադիտարանի աշխատակիցների միաձայն որոշումը

Աստղադիտարանի աշխատակիցների միաձայն որոշումը
22.01.2021 | 15:55

Հունվարի 21-ին տեղի է ունեցել ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի կոլեկտիվի ընդհանուր ժողով, որի օրակարգում դրված է եղել աստղադիտարանի՝ ՀՀ ԳԱԱ կազմում մնալու հարցը։

Այս մասին տեղեկացնում են աստղադիտարանի մամուլի բաժնից, նշելով, որ նման օրակարգի պատճառը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի նամակն է ԿԳՄՍ նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանին, որում նա առաջարկում է աստղադիտարանը հանել ՀՀ ԳԱԱ կազմից՝ տալով նրան հիմնադրամի կարգավիճակ։ Պայմանավորված այդ նամակով՝ ՀՀ ԳԱԱ նախագահությունը դիմել է ԲԱ աշխատակիցներին՝ վերջիններիս կարծիքն իմանալու համար։ Նույնանման նամակով Հ․ Հովհաննիսյանն ավելի վաղ դիմել էր Նիկոլ Փաշինյանին, և աստղադիտարանի կոլեկտիվն իր հստակ դիրքորոշումն էր հայտնել մնալ ՀՀ ԳԱԱ կազմում։


Ժողովի ընթացում Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը անդրադարձել է ԲԱ գործունեությանը, արդյունավետությանը, նվաճումներին և խնդիրներին։ Գիտաշխատողներն իրենց մտահոգությունն են հայտնել ստեղծված իրավիճակի մասին՝ համոզմունք հայտնելով, որ նման անհիմն նամակներն ուղղված են գիտության քայքայմանն ու արժեզրկմանը
Քվեարկության արդյունքում պարզ է դարձել, որ բոլորը միաձայն նպատակահարմար են համարում Բյուրականի աստղադիտարանի՝ ՀՀ ԳԱԱ կազմում մնալը։
«Բյուրականի աստղադիտարանն անկախ ներկա իրավիճակից շարունակելու է աշխատել իր բնականոն հունով՝ հանուն գիտության և ի շահ Հայաստանի»,- նշված է աստղադիտարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։



Դիտվել է՝ 16728

Մեկնաբանություններ